Մահացել Է «Սեզամի փողոցը» մանկական հաղորդման երաժտության հեղինակ Սթիվեն Լոուրենսը
82 տարեկան հասակում մահացել Է կոմպոզիտոր Սթիվեն Լոուրենսը, որը գրել Է «Սեզամի փողոցը»(Sesame Street) ամերիկյան մանկական հաղորդման երաժշտությունը, հայտնել Է Variety հանդեսը՝ վկայակոչելով նրա կնոջը՝ Քեթի Լոուրենսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանդեսի տվյալներով՝ կոմպոզիտորը մահացել Է Բելվիլ քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) Կլարա Մաասի անվան հիվանդանոցում: 30 տարվա ընթացքում Լոուրենսը գրել Է «Սեզամի փողոցի» երաժշտությունը, որի համար գրել Է շուրջ 300 երգ եւ որի համար ստացել Է «Էմմի»-ի երեք մրցանակ: Բացի դրանից, Լոուրենսն ստեղծել Է «Վաղ թե ուշ» ռոմանտիկական մելոդրամայի, «Դանդաղ հարվածիր թմբուկին» կինոնկարի եւ «Պատմվածք Փիտեր ճագարի մասին» մյուզիքլի սաունդթրեքները: 2003 թվականից մինչեւ իր մահը Լոուրենսը դիրիժոր Է աշխատել Սթեմֆորդի սինագոգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: