Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է Ղազախստանի ամբողջ տարածքում
Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Ղազախստանի ամբողջ տարածքում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է «Միր-24» հեռուստաալիքը։
Ավելի վաղ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Մանգիստաուի եւ Ալմա-Աթայի մարզերում, ինչպես նաեւ Ալմա-Աթայում եւ Նուր-Սուլթանում:
Չորեքշաբթի Տոկաևը անկարգությունների ֆոնին Փոխել է հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում և հայտարարել է կոշտ գործողությունների պատրաստակամության մասին:
Ղազախստանում արդեն չորրորդ օրն է չեն դադարում բողոքի ակցիաները։ Դրանք սկսվել են հունվարի 2-ին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ-արեւմուտք) Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքներում, իսկ հետո տեղափոխվել այլ կենտրոններ: