Իշխանությունները կգան ու կգնան, բայց որևէ մեկը չի կարող սրբագրել քո հերոսությունը․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․
«Այսօր Աշոտ Երկաթի` Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է։
Աշոտ Երկաթն այսօր ճաղերի հետևում է, մեծ հաշվով` միայն այն բանի համար, որ այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը։
Շնորհավոր տոնդ, Աշոտ Երկաթ, իշխանությունները կգան ու կգնան, բայց որևէ մեկը չի կարող սրբագրել քո հերոսությունը»։