Բացառիկ հայրենասեր սպա, ննջես խաղաղությամբ. Արթուր Վանեցյան
Գրիգորի Հայրապետովը եղել է բացառիկ հայրենասեր սպա, - նշել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ցավակցական խոսքում:
«Շատ ափսոս, բացառիկ հայրենասեր սպա: Ննջես խաղաղությամբ իմ լավ ընկեր: Ցավակցություններս հարազատներին...», - նշել է նա ֆեյսբուքում:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ Երևանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք` 2018 թ. հունիսի հունիսի 11-ին եւ ազատվել 2019 թվականի հոկտեմբերի 15-ին: Նա եղել է Դուշանբեում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Ալիեւ վերելակային հանդիպման միակ վկան: