Ճապոնացի գիտնականները կարող են հակակորոնավիրուսային պատվաստանյութ ստեղծել, որն իմունիտետ կապահովի ողջ կյանքի ընթացքում
Մի խումբ ճապոնացի գիտնականներ Տոկիոյի բժշկական գիտությունների ինստիտուտից պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ, որը կարող է մարդու օրգանիզմը պաշտպանել ողջ կյանքի ընթացքում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, դեղամիջոցի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել 2023 թվականին:
Մասնագետները որպես հիմք վերցրել են ծաղիկի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է 18-րդ դարում: Այն պարունակում է մարդու համար ոչ վտանգավոր «բնական ծաղիկ» վիրուսը և արդյունքում օգնել է մարդկությանը հաղթահարել մահացու հիվանդությունը: