Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Золото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей
Общество

Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ` նաեւ կանանց ներգրավմամբ. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորական ուղերձում:

ՀՀ վարչապետի ամանորյա ուղերձում ասվում է.

«Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Տարեմուտի այս րոպեներին մեր մտքերն ու սրտերն առաջին հերթին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների հետ են:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները:

Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետեւ 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը եւ հայրանունը: Միեւնույն անունը, ազգանունը, հայրանունը:

Խորախորհուրդ մի հայտնություն է սա, կյանքի հաղթանակ, առասպելաբանության մարմնավորում. ծնվել է 2001 թվականին, զոհվել է 2020 թվականին, վերածնվել է 2021 թվականին:

Ես ուզում եմ նախ գլուխ խոնարհել այն հայրերի ու մայրերի առաջ, ովքեր կայացրել են այսպիսի որոշում, որովհետեւ նրանք ոչ միայն իրենց ընտանիքին, այլեւ մեր հայրենիքին ապրելու, հուսահատությունը հաղթահարելու, ապագային հավատալու եւ հանուն ապագայի ապրելու նոր լիցք են տալիս:

Հենց այս ընթացքով քաջալերված եւ բազմաթիվ ընտանիքների ցանկությունը հաշվի առնելով կառավարությունը 2022 թվականի հունվարից զոհվածների ընտանիքներում վերարտադրողական առողջության վերականգնման պետական ծրագիր է սկսում: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ վերարտադրողական առողջությունը հնարավոր չի լինի լիարժեք վերականգնել, մեր նահատակ զավակների ընտանիքները պետական ֆինանսավորմամբ փոխնակ մայրերի դիմելու հնարավորություն կունենան:

2022 թվականի հունվարի 1-ից մեկնարկում է 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխային պետական աջակցության ծրագիրը, երբ յուրաքանչյուր ընտանիքում, անկախ նրա սոցիալական վիճակից, նոր ծնվող 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխա մինչեւ վեց տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ պետական աջակցություն:

Այս ամենն ասում եմ՝ ի ցույց դնելու, որ Վերածնունդը պետական քաղաքականություն է, եւ 2022-ի նշանաբանը հենց Վերածնունդը պիտի լինի: Հույս ունեմ, որ մեր բազմաթիվ ընտանիքներում հարազատ, ընկեր, բարեկամ, նույնիսկ ծանոթ ու անծանոթ նահատակների անունները կրող զավակներ կծնվեն 2022-ին:

Նման որոշումներն, իհարկե, կապվում են ոչ միայն ֆինանսական, որքան ավելի շատ սոցիալ-հոգեբանական գործոնների հետ: Նման որոշումները կայացվում են առաջին հերթին ապագային հավատալով եւ ապագայի նկատմամբ հավատի վերականգնումը, ամրապնդումն ու զարգացումը մեր մեծագույն առաքելությունն է:

Մեր հայրենիքի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականության հաջողությունն է ապագայի նկատմամբ հավատն ամրապնդելու միջոցը ու որքան էլ գիտակցում ենք, որ դա միայն մեզնից չէ կախված, հետեւողականորեն գնալու ենք այդ ճանապարհով՝ փոխելու համար իրադրությունը եւ մթնոլորտը Հայաստանի Հանրապետության շուրջ եւ մեր ողջ տարածաշրջանում: Անվտանգության ապահովումը մեր այսօրվա մեծագույն մարտահրավերն է եւ փորձը ցույց է տալիս, որ անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է:

Սրան զուգահեռ առանցքային խնդիր է մեր Զինված ուժերի՝ բանակի բարեփոխումը: Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, նաեւ կանանց ավելի ու ավելի շատ ներգրավմամբ: Ռազմավարական հեռանկարում ժամկետային զինծառայությունն էականորեն պիտի փոխվի, վերակերպվելով մարտական պատրաստականության պարտադիր հավաք-վարժանքների, որոնք կյանքի ընթացքում պիտի տեղի ունենան մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:

Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է:

Սիրելի ժողովուրդ,

Հենց վերածննդին եւ խաղաղ ապագային են միտված կառավարության բոլոր քայլերը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները, այո բազմաթիվ ռիսկեր են պարունակում, բայց եւ նաև բազմաթիվ հնարավորություններ, եւ մեր քաղաքականությունը միտված է ռիսկերը կառավարելուն ու չեզոքացնելուն, իսկ առկա հնարավորությունները՝ օգտագործելուն:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումն Արցախի հայության իրավունքների լիարժեք պաշտպանությամբ՝ մեր ռազմավարական նպատակն է:

Մեր կառավարությունը թե պատերազմից առաջ եւ թե դրանից հետո մշտապես եղել է Արցախի կողքին: Միայն 2021 թվականին կառավարությունն ավելի քան 128 միլիարդ դրամի՝ 267 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Արցախին: 2022 թվականի բյուջեով արդեն Արցախին նախատեսում ենք հատկացնել ավելի քան 144 միլիարդ դրամ՝ 300 միլիոն դոլար եւ նաեւ պիտի մտածենք մեխանիզմների մասին, որ այս հատկացումներն ու նրանց օգտագործումը լինի առավել արդյունավետ:

Սիրելի ժողովուրդ.

2021 թվականը դժվար տարի էր, որը սկսվեց պատերազմի արհավիրքների արդյունքում առաջացած սոցիալ-հոգեբանական, քաղաքական ճգնաժամով: Երբեմն թվում էր, թե ետպատերազմական հուզումները կդառնան անկառավարելի, կվերածվեն քաոսի եւ քաղաքացիական բախումների: Բայց ուզում եմ նկատել, որ 2021 թվականը նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի կենսունակության ապացույց դարձավ, որովհետեւ ի զարմանս շատերի, մենք կարողացանք պրոցեսները վերադարձնել լիարժեք քաղաքական հուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտահայտվելու, ազատ կամարտահայտմամբ որոշումներ կայացնելու հնարավորություն ընձեռելով:

2021 թվականին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային մեծ ուշադրության արժանացան, որովհետեւ մինչեւ օրս էլ միջազգային հանրությունն ապշեցուցիչ է համարում, որ նման պայմաններում Հայաստանը կարողացավ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:

Այսօր այո, միջազգային հանրությունը Հայաստանն ընկալում է որպես ժողովրդավարության առաջատար ուժ եւ սա մի ձեռքբերում է, որը մենք չպետք է կորցնենք: Մեր խնդիրն է՝ ժողովրդավարությունը, ժողովրդավարական համարումը դարձնել իրական գործոն մեր երկրի անվտանգության, բարեկեցության, զարգացման համար: Ժողովրդավարությունը պիտի դառնա վերածննդի ու ապագայի շարժիչ ուժը: Ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին Հայաստանն իր նվիրվածությունը եւս մեկ անգամ ի ցույց դրեց 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Եվ այո, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է անձեռնմխելի լինեն մեր երկրում, մարդու ազատ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու եւ արդյունք ստեղծելու հնարավորոթյունները պետք է աջակցություն ունենան եւ խթանվեն:

Այս առումով, մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն այն բարեփոխումները, որ իրականացնում ենք կրթության եւ գիտության ոլորտում, որովհետեւ հնարավորությունն այդպես էլ կմնա հնարավորություն, եթե մենք մեր քաղաքացուն դրանից օգտվելու հմտություն չհաղորդենք: Իսկ սա հնարավոր է անել միայն կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմամբ: 2021 թվականին հաջողությամբ մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որի արդյունքներով բազմաթիվ ուսուցիչների աշխատավարձեր արդեն իսկ բարձրացել են 30-ից 50 տոկոսով: Կամավոր ատեստավորման գործընթացը շարունակվելու է 2022 թվականին եւ այդպիսով ոչ միայն ուսուցչի աշխատանքի գրավչությունն ենք բարձրացնում, այլեւ երաշխիքներ ենք ստեղծում, որ դասասենյակ մտնեն միայն պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնց գործունեության արդյունքում մեր երեխաներն ու սերունդները կլինեն առավել մրցունակ:

Արդեն իսկ մեկնարկել է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը: 2022 թվականին գործընթացի մեջ գտնվող ավելի քան 100 դպրոց կունենանք, առնվազն 100 մանկապարտեզ: Որոշակի վերափոխումների ենք ենթարկում համայնքներին տրվող սուբվենցիոն ծրագրերի բանաձեւերը՝ համայնքների համար մանկապարտեզներ կառուցելու հնարավորությունն ավելի ընդլայնելու համար:

2022 թվականի պետական բյուջեով ավելի քան 80 տոկոսով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը: Արդեն հունվարի 1-ից գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կավելանան, ուշադրություն դարձրեք, 40-ից 165 տոկոսով՝ բայց սա ամենը չէ, եւ գործընթացը շարունակվելու է մինչեւ 2026 թվականը: Սրանով մենք գիտնականի աշխատանքը գրավիչ ենք դարձնում երիտասարդների համար, բայց նաեւ քաջալերում ենք գիտական հանրությանն ավելի ակտիվ ու մեծ ներդրում ունենալ մեր երկրի զարգացման գործում:

Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Ամանորի այս ուղերձը չեմ ուզում ծանրաբեռնել լրացուցիչ տվյալներով, ոչ էլ քավ լիցի, վարդագույն պատկեր եմ ուզում ստեղծել: Պարզ է, որ պատերազմի ցնցումը չենք հաղթահարել, ու տեւական ժամանակ չենք հաղթահարի: Այս իրավիճակն ահագնանում է COVID-19-ի շարունակվող համավարակով, որի բերած տնտեսական հետեւանքները հիմա արդեն յուրաքանչյուր ոք ավելի է զգում, քան 2020 թվականին: Աննախադեպ գլոբալ գնաճը, որը 2020-21 թվականներին COVID-ի պատճառով ի հայտ եկած սահմանափակումների հետեւանք է, յուրաքանչյուրի տուն է մտել եւ քաղաքացիների մեծամասնությունն այսօր ավելի վատ է ապրում, քան 2020 թվականի մեկնարկին:

Բայց պատերազմի ու COVID-ի հետեւանքներին մեր արձագանքը պիտի լինի մտածումը, աշխատանքը, ջանքը: Մտածումը, աշխատանքը, ջանքը: Հենց այսպիսին պիտի դարձնենք 2022 թվականը, Հայաստանի իրական եւ ռազմավարական վերելքի տարի: Պատերազմի հետեւանքով հայտնվել ենք զրոյական կետում եւ թերեւս ժամանակն է, որ ժամանակն աշխատի մեր օգտին: Ազատ, խաղաղ, վերածնվող եւ վերակառուցվող Հայաստանի ու Արցախի կենացը բարձրացրեք:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»: