Կալիֆոռնիայում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել
ԱՄՆ-ի Սիերա Նևադա լեռնաշղթայի շրջանում ձյան ծածկույթը կտրուկ աճել է երկարատև տեղումների պատճառով, հաղորդում է The Watchers-ը:
Դեկտեմբերի 27-ին ձյան ծածկույթի բարձրությունը կազմել է 4,55 մետր, ինչը գերազանցել է 1970 թվականի դեկտեմբերին գրանցված ռեկորդը՝ 4,54 մետր բարձրություն: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամսվա ընթացքում ձյան ծածկի բարձրությունը կարող է գերազանցել 5,08 մետրը։
Հյուսիսային Կալիֆոռնիայի և Նևադայի լեռներում ձյան տեղումները փակել են հիմնական մայրուղիները: