Մխիթարյանը հանդիպել է COAF-ի երեխաների հետ (տեսանյութ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հայաստանի երեխաների հիմնադրամի (COAF) երեխաներին. հանդիպման տեսանյութը Մխիթարյանը հրապարակել է Facebook-ի իր էջում:
28-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ իր համար մեծ ուրախություն է հանդիպել երեխաների հետ և Հայաստանի երեխաների հիմնադրամի ընկերը լինել: