Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Փաշինյանի պնդմամբ՝ 2016-ը աղետալի է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ 2016-ը աղետալի է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում. այդ տարի կողմերին կարգավորման երեք փաթեթ է ներկայացվել, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ դրույթ չի եղել։

Ավելի քան երկու ժամ տևած առցանց ասուլիսում վարչապետը նաև նշեց, որ 2016-ին առաջարկված փաստաթղթերով՝ Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցը Մինսկի խմբից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի տիրույթ էր տեղափոխվում։

«Էստեղ լուծվելու էր մի հարց, որ մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լինելն, ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով, Ղարաբաղը որ երկրի մաս է կազմում։ Երբ որ սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում է, սա դառնում է շատ կանխատեսելի մի լուծում, ինչո՞ւ, որովհետև 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որտեղ ասվում է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Ասել է հետևյալը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը», - հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018-ին իշխանության գալով իրենք հենց այսպիսի բանակցային ժառանգություն են ստացել։ Ըստ վարչապետի՝ հայկական կողմը բանակցությունների ողջ ընթացքում արել է ամենը, որ հարցի վերջնական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթում լինի։

«Դիվանագիտական ամենամեծ հաջողություններից մեկը համարվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվեց և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, մնացած միջազգային կառույցները, ըստ էության, մեկուսացվեցին հարցից, և մեկ էլ բանակցային գործընթացում՝ 2016 թվականին, հարցը նորից կտրտվում է, բաժանվում է մասերի և վերադարձվում է կարգավիճակի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տիրույթ», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը։

Վարչապետը մանրամասնեց՝ 2011-ին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթն ու սկսեց մեծ ծավալի ռազմամթերք գնել, հաջորդող տարիներին էլ ռազմական էսկալացիայի առաջին նշույլներն իր հայտ եկան և 2016-ի հունվարին՝ ապրիլյան պատերազմից առաջ միջնորդները կարգավորման նոր փաթեթ ներկայացրին, առանց Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին դրույթի, առաջարկը Հայաստանը մերժեց, ինչից ամիսներ անց պատերազմ սկսվեց։

«Պատերազմից հետո՝ հուլիսին ըստ էության նույն առաջարկը ներկայացվում է, հայկական կողմը մերժում է նաև այս առաջարկը։ 2016 թվականի օգոստոսին արդեն ներկայացվում է այն փաթեթը, որտեղ ներառված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի իմ ասած աղետաբեր և իմ համոզմամբ ու ակնհայտորեն աղետաբեր ձևակերպումը», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պնդմամբ՝ և՛ 2016-ին, և՛ 2020-ին պատերազմը կարելի էր կանխել այդ առաջարկներն ընդունելով։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը դեռ չի արձագանքել վարչապետի այս հայտարարություններին։

«Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա՝ երկաթգիծը կգործարկվի սահմանային ու մաքսային հսկողությամբ»

Ավելի քան 2 ժամ տևած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Սոչիում ու Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպումներից ու Թուրքիայի հետ սպասվող բանակցություններից։

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանն անդրադառնալիս վարչապետը պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց՝ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա՝ երկաթգիծը կգործարկվի սահմանային ու մաքսային հսկողությամբ։ Ավտոճանապարհի վերաբերյալ, սակայն, համաձայնություն չկա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ պնդել էր՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի նման՝ առանց մաքսակետերի, ինչին հակադարձել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ այդ զուգահեռներն անընդունելի են հայկական կողմի համար։

Վարչապետը երեկ հայտարարեց՝ չնայած ճանապարհի հարցով առկա հակասություններին՝ լուծման հնարավորություն տեսնում է. «Թե՛ մեր դիրքորոշումները, թե՛ Ադրբեջանի առաջ քաշած գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ, բայց այս մասով մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմամբ ու դրա շուրջ բանակցությունների մեկնարկով, և, ըստ էության, Բաքվի հետ այժմ քննարկվող հարցերը նաև խաղաղության պայմանագրի բովանդակությանն են վերաբերվում։ Խաղաղության պայմանագրի կնքման պատրաստակամության մասին պարբերաբար հայտարարում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Փաշինյանն անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը կարևորեց, որ բանագնացը իշխող քաղաքական ուժից է և հայտնեց՝ Ռուբինյանի հետ դիվանագետների թիմ է աշխատելու։