4 բնակելի տուն կտրամադրվի Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 4 բնակելի տներն արդեն պատրաստ են շահագործման։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
Բոլոր առանձնատները 4 սենյականոց են։ Դրանք կտրամադրվեն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների։
Կառուցապատումն իրականացվել է ԱՀ պետական բյուջեի միջոցներով։