2 դեղաչափի համար 200, 3-ի դեպքում՝ 300 եվրո. Սլովակիայի իշխանությունները թոշակառուներին կխրախուսեն պատվաստման համար
Սլովակիայի իշխանությունները մինչ ամանորյա տոները 60-ից բարձր տարիքի մոտ 500 000 բնակչի 200 և 300 եվրո կվճարեն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ երկրի իշխանությունները ընդունել են օրենք, ըստ որի՝ տարեց քաղաքացիները պատվաստանյութի երկու չափաբաժին ստանալու դեպքում կստանան 200, իսկ երեք չափաբաժնի դեպքում՝ 300 եվրո։
Նշվում է, որ պետությունը 279 մլն եվրո է հատկացրել թոշակառուների ֆինանսական խրախուսման համար։