Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն աջակցում են կայունության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում. Պուտին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվում է հումանիտար իրավիճակը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն աջակցում են կայունության պահպանմանը Լեռնային Ղարաբաղում: Նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, մի շարք շրջանների տարածքներ են ականազերծվել, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձանները»,- ասել է ՌԴ ղեկավարը ՌԴ ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում:
Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմին պրոֆեսիոնալության, դիմացկունության և տոկունության համար: