Նոյեմբերյանի համայնքապետ է ընտրվել Արսեն Աղաբաբյանը
Նոյեմբերյան խոշորացված համայնքում ավագանու անդրանիկ նիստն ավարտվել է։ Համայնքապետ է ընտրվել Արսեն Աղաբաբյանը։
Հիշեցնենք, որ այս համայնքում թեժ մրցապայքար էր, ՔՊ-ի, «Հանուն Հանրապետության» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների միջև: Առավել շատ թվով ձայներ ստացել էր ՔՊ-ն՝ շուրջ 44 տոկոս: Մյուս երկու ուժերը գրեթե հավասար թվով ձայն են ստացել:
«Հանուն Հանրապետության» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները դաշինք են կազմել, որի արդյունքում 12 ձայնով համայնքապետ են ընտրել Արսեն Աղաբաբյանին՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից։
Մեր տեղեկություններով՝ ընտրություններից առաջ եւ հետո իշխանությունները ճնշումներ են գործադրել նրա նկատմամբ, փորձելով սկզբում ստիպել հրաժարվել առաջադրումից, իսկ հետո ՝ հրաժարվել դաշինք կազմելու եւ համայնքապետ ընտրվելու մտքից, սակայն ՔՊ-ն ձախողվել է։