Իրանի արտգործնախարարը պատրաստվում է մեկնել Բաքու
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը գալիք հանգստյան օրերին պատրաստվում է մեկնել Բաքու:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն:
Իրանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է քննարկել առեւտրի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։
Աղբյուրը նշում է, որ հնարավոր է քննարկվեն նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում առաջ եկած բարդությունները: