Կամրջից երեք բեռնատար է վայր ընկել․ կան զոհեր
Չինաստանի Կենտրոնական Հուբեյ նահանգում շաբաթ օրը տեղի է ունեցել արագընթաց մայրուղու հատվածի փլուզում, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, եւս ութը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, կիրակի օրը հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը ՝ տեղական ժամանակով ժամը 15:36-ին: Դեռևս չպարզված պատճառով երկաթբետոնե հենասյուների վրա կառուցված արագընթաց ավտոճանապարհի 500-մետրանոց հատվածը շրջվել է գրեթե 90 աստիճանով, ընկել և արգելափակել դրա տակ գտնվող այլ արագընթաց մայրուղին:
Պատահարի հետևանքով կամրջից երեք բեռնատար է ընկել, ևս մեկ մարդատար մեքենա է ճզմվել, որը փլուզման պահին անցնում էր կամրջի տակով:
Ավելին՝ այստեղ