ԱՀԿ-ն հավանություն է տվել հնդկական հակակորոնավիրուսային պատվաստանյութին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրել է հնդկական CovavaxTM հակակորնավիրուսյաին պատվաստանյութի արտակարգ օգտագործումը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
Պատվաստանյութը ստեղծել է Շիճուկի հնդկական ինստիտուտը՝ ամերիկյան Novavax ընկերության արտոնագրով: Ակնկալվում է, որ պատվաստանյութը կհաստատվի մի շարք երկրների կողմից, որոնք միայն պատվաստված այցելուների են ընդունում:
Դեղամիջոցի առավելություններից մեկն այն է, որ այն պահելու ավելի հեշտ պայմաններ ե անհրաժեշտ: Ամբողջական պատվաստման համար պետք է երկու դեղաչափ ստանալ:
CovavaxTM-ը դարձել է 9-րդ պատվաստանյութը, որը հաստատվել է ԱՀԿ-ի կողմից: