Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են 400 ավտոմեքենայի անվտանգ անցումը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մեկ օրում ապահովել են ավելի քան 400 ավտոմեքենայի անվտանգ անցումը Լաչինի միջանցքով և դիտակետերով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի դիտակետերում հետևում ենք հրադադարի մասին ռեժիմի պահպանմանը: Յուրաքանչյուր մեքենա ստուգման է ենթարկվում, իսկ անհրաժեշտության դեպքում վարորդին խնդրում ենք դուրս գալ մեքենայից, որպեսզի ստուգենք մեքենայի սրահը»,- պատմել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Պադալկան:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերը 27 դիտակետ են տեղակայել Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքում:
Ավելին՝ այստեղ