Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Երևանի մտադրությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին։

44-օրյա պատերազմին հաջորդած ավելի քան մեկ տարվա բանակցություններից և նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավարի, այնուհետև Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև մի քանի ժամանոց հանդիպումներից հետո, վերջապես հստակեցվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունից ընդգծում են՝ երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո: Այսօր «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնեց, թե «hամապատասխանաբար, Հայաստանի տարածքում այս հարցերը կարգավորվելու են Հայաստանի օրենսդրությամբ»:

Առավոտյան կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Երևանի մտադրությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին։ Այն, ըստ Հայաստանի առաջնորդի, «էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, քաղաքական և անվտանգային միջավայրը»:

«Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը», - ասել է Փաշինյանը:

Չնայած երկաթուղու վերագործարկման շուրջ հստակ հայտարարություն հնչեց բրյուսելյան բանակցություններից հետո, սակայն այսօր վարչապետը հարկ համարեց հիշեցնել՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայի միջնորդությամբ և փոխվարչապետերի մասնակցությամբ գործող եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որն էլ արձանագրվել է այս նոյեմբերի 26-ին Սոչիի Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Ուզում եմ ընդգծել, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», - նշել է վարչապետը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով Երևանը ներկայացնում է եռակողմ աշխատանքային խմբում, այսօր նաև մանրամասնեց՝ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի։ Նա, սակայն, չհստեkացրեց, թե երբ է մեկնարկելու երկաթուղու հայաստանյան hատվածի շինարարությունը։

Հորադիզից դեպի Հայաստան ձգվող մոտ հարյուր կիլոմետրոնոց երկաթգծի կառուցման աշխատանքները Ադրբեջանում սկսվեցին այս փետրվարին՝ նախագահ Ալիևի մասնակցությամբ։ «Ադրբեջանական երկաթգիծ» ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովը չորս օր առաջ լրագրողներին հայտնեց, որ շինարարությունը կավարտեն 2023թ. առաջին եռամսյակում։

Արդյո՞ք մաքսակետեր են տեղադրվելու Ադրբեջանի ու Նախիջևանի հետ սահմանին` երկաթուղով բեռնափոխադրումները, ուղևորափոխադրումները համապատասխան կարգով իրականացնելու համար։ «Ազատությունը» հարցում է ուղարկել Պետկամուտների կոմիտե, դեռ չեն արձագանքել։

Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանն ասաց, որ առաջիկա օրերին ավելի նեղ կազմով խորհրդակցություն կանցկացնի՝ կոնկրետացնելու երկաթգծի վերագործարկման ժամանակացույցը, ճանապարհային քարտեզը. - «Եթե մեզ հաջողվի որոշակի երկխոսություն սկսել և արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ: Այսինքն, ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, և գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի: Բայց այս ամեն ինչն ասում եմ հետևյալի համար, որ մենք պիտի սկսենք երկաթուղու շինարարությունը»։

 

Փաշինյանը եզրափակեց՝ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակելու շփումները՝ տարաձայնությունները հաղթահարելու նպատակով։

Ադրբեջանի նախագահը «կառուցողական, գործնական և հանգամանալից» է գնահատել Փաշինյանի հետ բանակցությունները

Երեկ օրվա ավարտին բրյուսելյան բանակցությունների մասին խոսել է նաև Ադրբեջանի նախագահը։ Trend-ի փոխանցմամբ՝ նա Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը գնահատել է կառուցողական, գործնական և հանգամանալից, որի ժամանակ քննարկվել են սահմանազատման, սահմանագծման, ինչպես նաև երկութուղու կառուցման հարցերը։ Ալիևի հավաստմամբ, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ո՛չ ինքը, ո՛չ Հայաստանի վարչապետը միմյանց դեմ չեն արտահայտվել։

Թեև Ալիևը Բրյուսելում, նախ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ աուլիսին, այնուհետև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանի հետ կայացած բանակցություններից հետո իսպանական El Pais պարբերականի հետ զրույցում հայտարարեց, թե նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Նախիջևան ընթացող ավտոմայրուղու կառուցման մասին, սակայն Միշելն ինքը բանակցությունների ավարտին նշեց, որ այս հարցում տարաձայնությունները պահպանվում են։ Ո՛չ Փաշինյանն այսօր, ո՛չ էլ Ալիևը երեկ երեկոյան չեն խոսել ավտոմայրուղու մասին։

Երեկ երեկոյան, այս անգամ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, Փաշինյանն ու Ալիևը ևս մեկ անգամ են հանդիպել Բրյուսելում։ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահների մամլո ծառայությունները մանրամասներ չեն հայտնում եռակողմ այս հանդիպումից։

Սակայն նախագահ Մակրոնը Twitter-ի պաշտոնական իր էջում առանձին ներկայացրել է Փաշինյանին դիմավորելու պահը, ինչը չի արել Ալիևի դեպքում։ Ֆրանսիայի առաջնորդը նաև գրել է. «Մենք երբեք չենք լքի հայերին, մենք միշտ լուծումներ ենք փնտրելու տևական խաղաղության համար»։

Հիշեցնենք՝ գալիք ապրիլին Ֆրանսիայում, որտեղ հոծ հայկական համայնք կա, նախագահական ընտրություններ են։

Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները քննարկվել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի երեկվա հանդիպմանը: Ամերիկյան կողմի հաղորդմամբ, Բայդենի օգնականը մտահոգություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ողջունելով կողմերի միջև շփումների շարունակումը և նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Ջեյք Սալիվանը նաև ողջունել է Թուրքիայի և Հայաստանի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: