Սանկտ Պետերբուրգը World Travel Awards մրցանակաբաշխության 4 մրցանակի է արժանացել՝ շրջանցելով Փարիզին և Վենետիկին
Սանկտ Պետերբուրգը հաղթանակ է տարել World Travel Awards հեղինակավոր զբոսաշրջային մրցանակաբաշխության 4 անվանակարգում, այդ թվում՝ «Առաջատար քաղաքային ուղղություն 2021»:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքի վարչակազմին, ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի հետ միասին այդ անվանակարգում հաղթելու համար պայքարում էին ևս 19 մեգապոլիս, որոնց թվում՝ Փարիզը, Լոնդոնը, Հռոմը, Վենետիկը, Սիդնեյը, Նյու Յորքը, Կիոտոն, Ռիո դե Ժանեյրոն, Պեկինը:
Բացի այդ, Պետերբուրգը վեցերորդ անգամ ճանաչվել է «Մշակութային զբոսաշրջության առաջատար քաղաք 2021»: Այս տարի առաջին անգամ քաղաքը մրցանակի է արժանացել «Ներքին զբոսաշրջության առաջխաղացման հարցում լավագույն համագործակցության» համար: Այս անվանակարգում պարգևատրվել է նաև Մոսկվան:
Վերջին 7 տարում ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքն արժանացել է World Travel Awards միջազգային մակարդակի մրցանակաբաշխության վեց և 9 եվրոպական մրցանակի: