Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в БеларусиНа месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов РоссииБлижневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»"«Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия».«Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени
Культура

«Լուսանկարչությունը տեսնելու հնարավորություն է»․ Գագիկ Հարությունյանի՝ աշխարհի տարբեր պատկերասրահներում ցուցադրված աշխատանքները հասանելի են մի շարք հարթակներում

Լուսանկարչությունն իմ ներշնչանքն է, ես ապրում եմ դրանով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասում է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը, որը այս տարի հիմնադրել է «Harutyunyan Gallery» ապրանքանիշն ու ստեղծվել է www.gagikharutyunyan.net/shop կայքը՝ ցուցադրելով ու վաճառելով իր ստեղծած արվեստի գործերը:

Լուսանկարչի աշխատանքները հասանելի են նաև ֆեյսբուքյան էջում, որտեղ նա ներկայացնում է տարիների ընթացքում իր ստեղծած կերպարները ու ներկայումս կատարվող աշխատանքը։

Գագիկ Հարությունյանը սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Հաշվողական մեքենաներ բաժնում, ունի նաև երաժշտական կրթություն, տիրապետում է մի շարք գործիքների, բայց հենց լուսանկարչությունն է նրա համար դարձել առաջին ու ամենակարևոր աշխատանքը։ Այժմ Գագիկ Հարությունյանը նորաձևության ազդեցիկ լուսանկարիչներից մեկն է Հայաստանում, որ նպաստել է երկրում նորաձևության և գեղեցկության առաջատար տների հաջողությանը։

Լուսանկարչի աշխատանքներն առաջին անգամ տպագրվել են 2013 թվականին «EL Style» ամսագրում: Կարճ ժամանակում նրա աշխատանքային համագործակցության շրջանակը լայնացել է, և լուսանկարները սկսել են տպագրվել այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «EL Style»-ում, «Luxury»-ում, «Design Deluxe»-ում և այլ ամսագրերում։

«Լուսանկարչությունը տեսնելու հնարավորություն է: Կարծում եմ՝ դա հնարավորություն է տալիս տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում»,-վստահ է Գագիկ Հարությունյանը։

Վերջինս աշխատել է ոչ միայն ամսագրերի ու նորաձևության տների, այլև Հայաստանում հայտնի մոդելների, դերասանների, երգչուհիների, արտիստների հետ: Լուսանկարչի աշխատանքները ցուցադրվել են եվրոպական մի շարք երկրների պատկերասրահներում։

Գագիկ Հարությունյանի լուսանկարների թեման նորաձևությամբ չի սահմանափակվում, անում է դիմանկարներ, բնապատկերներ: Սիրում է սև և սպիտակ լուսանկարները։ «Երբ լուսանկարում ես սև ու սպիտակ, նկարում ես մարդկանց հոգիները: Աշխատելիս մի քանի կարևոր սկզբունքներ ունեմ՝ մոդելները պետք է առանց դիմահարդարման լինեն, եթե, իհարկե, կոմերցիոն նպատակներով արված աշխատանքներ չեն լինելու»,-ասում է նա ու ընդգծում՝ լուսանկարները մշակելիս մեծ փոփոխություններ կատարելու կողմնակից չէ:

Լուսանկարիչը վստահ է՝ յուրաքանչյուր լուսանկար ունի ոչ միայն իր պատմությունը, այլև, նույնիսկ, երաժշտությունը: Երաժշտական կրթությունն ու լուսանկարչի աշխատանքն այս դեպքում համատեղվում են։ «Առանց երաժշտության ոչինչ չեմ նկարել, այն իմ կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում»,-ասում է Գագիկ Հարությունյանը։

Լուսանկարչի կայքում վաճառվում են նրա հեղինակած լուսանկարները, որոնք տպագրված են որակյալ ներկերով, պրոֆեսիոնալ, ատլասե ֆոտոթղթի վրա և ունեն պոլիստիրոլից պատրաստված պլաստիկե շրջանակ: Կայքում ներկայացված որոշ լուսանկարներ ցուցադրվել են եվրոպական երկրների պատկերասրահներում։