Մեքսիկայում անհայտ անձինք սպանել են հայտնի դերասանուհի Տանյա Մենդոսային
Մեքսիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Տանյա Մենդոսան մահացել է անհայտ անձանց արձակած կրակոցներից: Ինչպես հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով տեղի պաշտոնական աղբյուրներին, սպանությունը տեղի է ունեցել երկրի հարավային Կուերնավակա քաղաքի փողոցներից մեկում:
Ականատեսների խոսքով՝ հարձակումը դերասանուհու դեմ իրականացվել է այն պահին, երբ նա սպասելիս է եղել իր 11-ամյա որդուն ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ, որտեղ վերջինս մարզվում էր: Երկու անհայտ մարդ մոտոցիկլով մոտեցել են մարզական համալիրի մուտքին և կրակ բացել Մենդոսայի ուղղությամբ:
42-ամյա դերասանուհին, որն առավել հայտնի է «Հարավի թագուհին» ֆիլմում իր դերակատարմամբ, մահացել է տեղում: Հանցագործներին ձերբակալել չի հաջողվել:
Ավելին՝ այստեղ