«Երևան-Կենտրոն» ՔԿՀ ինչի՞ հիման վրա է ընդունել ու պահում Աշոտ Մինասյանին. Միհրան Պողոսյան
Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հանցագործությունից կամովին հրաժարման հայտարարություն.
Նյարդերի գերլարում է անհրաժեշտ, որպեսզի չտրվեմ էմոցիաներին ու հանցագործ չդառնամ, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող մարդ կա, որ ինձ դրդում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված արարք /ծանր վիրավորանք հասցնելը/ կատարեմ...
#Աշոտ_Երկաթ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է չի տրամադրվում պաշտպանության կողմին...
Հիշեցնեմ, որ ՀՀ Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝
Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է:
Ինձ էնպես հետաքրքիր է, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ինչի՞ հիման վրա է ընդունել ու պահում Աշոտ Մինասյանին...