Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Культура

Բացվել է «Մեծամորի ոսկին» խորագիրը կրող ցուցադրությունը

Այսօր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։

«Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին՝ Արա Խզմալյանը նշել է, որ մշակութային արժեքների նկատմամբ պատասխանատվությունը սկիզբ է առնում այդ արժեքների գիտակցումից և արժեքի հանդեպ դիրքորոշում մշակելուց:



«Հենց այդ նկատառումով մենք սկսեցինք «Հողի գաղտնիքը» խորագրով հանրայնացման և ճանաչողությունը բարձրացնող ցուցադրությունների շարքը. վերջերս տեղի է ունեցել «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը» ցուցահանդեսի բացումը, որը ներառում է բացառիկ արժեքներով ցուցանմուշներ՝ վաղ բրոնզե դարի շրջանից ավելի քան 100 միավոր, որը հնագետները համարում են գիտական հետաքրքրություն ներկայացնող լրջագույն բացահայտում: Այսօր էլ մենք Մեծամորում ենք՝ մի վայրում, որը մնում է հնագիտական, պատմագիտական առեղծված և իր մեջ կրում է ահռելի խորհուրդ»,- ասել է նախարարի տեղակալը:

Արա Խզմալյանի ընդգծմամբ՝ ցանկացած հնագիտական արժեք ազգային հպարտության զգացում է առաջացնում, բայց այն, ինչ ցուցադրված է Մեծամորում, տասնապատիկ հպարտության առիթ է ընձեռում, որովհետև գործ ունենք գանձերի հետ, որոնք ունեն ոչ միայն զուտ հնագիտական նշանակություն, այլև վավերագրական: Դրանք գործնական, տնտեսական կապերին վերաբերող ահռելի տեղեկատվություն են պարունակում և բացառիկ են ոչ միայն նրանով, որ ոսկուց ու թանկարժեք այլ մետաղներից են, այլև սեպագիր արձանագրություններով, որոնք ունեն պատմագիտական նշանակություն:

«Մենք հաճախ ենք խոսում մեր մշակութային արժեքների պահպանական գոտիների անվտանգության մասին, բայց որևէ նախաձեռնություն չի կարող արդյունավետ լինել, եթե քաղաքացին, համայնքի բնակիչը պատասխանատվություն չկրեն այդ արժեքների ու միջավայրի համար: Մեր համոզմամբ՝ եթե մարդը չի ճանաչում արժեքը, չի կարող պատասխանատվության զգացում ունենալ դրա հանդեպ, և մենք խնդիր ունենք հենց համայնքում ճանաչելի դարձնելու այդ արժեքները»,- անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ շեշտել է Արա Խզմալյանը:

 



Տեղեկացնենք, որ հավաքածուի մեջ կան ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ և այլն։ Ոսկու սրահում ցուցադրվում են նաև ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային առարկաներ։ Առանձնահատուկ է Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկին, որը 1,5 պտույտով հերազարդ է։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի ներկայացմամբ՝ բոլոր ցուցանմուշները յուրահատուկ են ու շատ կարևոր, որովհետև արտացոլում են մի ամբողջ ժամանակահատվածի արվեստն ու մշակույթը: Նրա խոսքով՝ այն, ինչ ներկայացված է, միայն Մեծամորի պեղումներից է ստացվել: Փիլիպոսյանի հավաստիացմամբ՝ ցանկացած հնագիտական առարկա պետք է ներկայանա իր միջավայրում՝ հուշարձանին կից կամ մոտ կառուցված թանգարանում, որպեսզի և՛ պահպանությունն ապահովվի, և՛ պատմամշակութային համայնապատկերը չխաթարվի:

Նշենք, որ «Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրությանը նախորդել է «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը, որը նվիրված էր 2017-2021 թթ․ հնավայրի տարածքում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքներին։ Գիտաժողովի բացմանը զեկուցումներով հանդես են եկել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, պ.գ.դ. Աշոտ Փիլիպոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը։ Առցանց ձևաչափով գիտաժողովին մասնակցում էին Պավել Շուլգինը (ՌԴ), Քշիշտոֆ Յակուբյակը (Լեհաստան), Գոդերզի Նարիմանիշվիլին (Վրաստան), Զուբայա Սուրագանովան (Ղազախստան) և այլ մասնագետներ: