«Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում ու սպասում է, որ արդարությունը ի վերջո կհաղթի». փաստաբան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանը փակ նիստում մերժել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Իգլայի» գործով կալանավորված Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի դիմումը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17–ի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Բաբայանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը։
Այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան։
«Դատարանը հայտարարում է, թե առայժմ պետք չէ իրեն ազատության մեջ թողնել: Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում ու սպասում է, որ արդարությունը ի վերջո կհաղթի, քանի որ մեղադրանքը շինծու է»,–ասաց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը՝ հավելելով, որ Բաբայանը առաջիկա օրերին դիմելու է Վճռաբեկ դատարան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում