Սիցիլիայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Սիցիլիա կղզու Ռավանուզա քաղաքի բնակելի թաղամասում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է յոթի։ Դեպքի վայրում աշխատող փրկարարները փլատակների տակ չորս դի են հայտնաբերել, երկուշաբթի հաղորդել է ANSA-ն:
Նրանցից մեկը հղիության իններորդ ամսում գտնվող կին է, որն այցելելու էր եկել ծնողներին: Վերջինները նույնպես մահացածների ցուցակում են։ Եվս երկու մարդու ճակատագիր մնում է անհայտ։
Ավելին՝ այստեղ