Դատավոր Սեդրակյանը ավտոմեքենաների առքուվաճառք է արել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի Ավան և Նոր–Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանը նախորդ տարի վաճառել է իր «NISSAN TIIDA 1.6 I» մակնիշի ավտոմեքենան՝ փոխարենը ձեռք բերելով «TOYOTA CAMRY 2.4»: Այս մասին տեղեկանում ենք Սեդրակյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես դատավորի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա վաճառել էր իր 2 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ ավտոմեքենան և գնել ավելի մատչելին՝ 2 միլիոն դրամ արժողությամբ «TOYOTA»–ն:
Սեդրակյանի բանկային հաշիվներին երեք տարբեր արտարժույթով դրամական միջոցներ կան՝ 23 միլիոն դրամ, 89 հազար 500 ԱՄՆ դոլար և 20 հազար 500 եվրո: Տարեկան եկամուտները կազմել են 7 միլիոն 893 հազար դրամ և ստացվել 4 միլիոն 176 հազար, 3 միլիոն 594 հազար և 122 հազար դրամ աշխատավարձերից:
Կինը՝ Լեյլա Խեչումյանը, հայտարարագրել է 6 միլիոն 900 հազար դրամ, 15 հազար ԱՄՆ դոլար և 9 հազար 500 եվրո դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները ստացվել են 2 միլիոն 794 հազար աշխատավարձից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում