Դատավոր Աբրահամյանի անշարժ գույքն ավելացել է հողամասով և հասարակական նշանակության շինությամբ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը նախորդ տարի հասարակական նշանակության շինություն և հողամաս է ձեռք բերել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ բարձրաստիճան պաշտանատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես տեղեկանում ենք, որ նա շինությունը գնել է 1 միլիոն 262 հազար դրամով, իսկ հողամասը՝ 5 միլիոն 517 հազար դրամով: Սրանից բացի նա նաև վաճառել է իրեն պատկանող «NISSAN PATHFINDER» 3.5 մակնիշի ավտոմեքենան 12 միլիոն դրամով:
Նրա դրամական միջոցները կազմել են 50 միլիոն դրամ և 40 հազար ամերիկյան դոլար: Տարեկան եկամուտները կազմել են 36 միլիոն 386 հազար դրամ, որից 12 միլիոն 236 հազար դրամը աշխատավարձն է, 12 միլիոն 150 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարը, իսկ 12 միլիոն դրամն էլ՝ ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարն է:
Կինը՝ Սուսաննա Աբրահամյանը, նույնպես հասարակական նշանակության շինություն է գնել, բայց ավելի մատչելի՝ 850 հազար դրամով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում