ԱԺ–ում սահմանամերձ համայնքների և արցախահայ երեխաների նկարների ու ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել
Ազգային ժողովում սահմանամերձ համայնքների եւ արցախահայ երեխաների նկարների ու ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել, տեղեկացնում է ԱԺ ֆեյսբուքյան էջը։
Արվեստը ներկայացված էր երեխաների աչքերով, նրանց հուզական ներաշխարհը յուրօրինակ գույներով արտացոլված էր նկարներում, ձեռագործ այլ աշխատանքներում:
Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվելու է սահմանամերձ համայնքների եւ արցախցի երեխաներին։