Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները բոյկոտել են ՏԻՄ ընտրությունները. Այս երկու համայնքներում ոչ մի ընտրող չի մասնակցվել ընտրություններին, հայտնում է News.am-ը:
Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների, ժամը 17.00-ի դրությամբ այս երկու բնակավայրերում ընտրություններին մասնակցությունը զրո է: Բոյկոտի պատճառը համայնքների խոշորացումն է, բնակիչները դեմ են խոշորացմանը, որի մասին հայտարարել են դեռեւս այդ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Նշենք, որ խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։ Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։
Սևան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, ՀՅԴ-ն ու «Սարգիս Մուրադյան» դաշինքը։