Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

День благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета
Фото

KWISTY նորաձևության դպրոցի սաներն ունեն fashion show–ների մասնակցելու հնարավորություն

Դիզայներ Քրիստինե Գրիգորյանն այս օրերին պատրաստվում է իր նոր հավաքածուի ցուցադրությանը, որը կկայանա դեկտեմբերի 10–ին։ Մինչև այդ Tert.am Life–ը զրուցել է Քրիստինեի հետ, որը ստեղծել է նաև նորաձևության դպրոց և իր սաներին հնարավորություն է տալիս ոչ միայն սովորել, այլև սովորածը կիրառել պոդյումում։

Քրիստինե Գրիգորյան ինչո՞ւ Եվրոպայում սովորած դիզայները վերադարձավ Հայաստան

Քրիստինեն ունի 3 բարձրագույն կրթություն, սովորել է Մոսկվայում, Միլանում և Փարիզում։ Դիզայների մասնագիտական կրթությունը ստացել է Միլանում՝ Արվեստի Բրերա ակադեմիայում։ Արտերկրում կրթություն ստանալուց հետո վերադարձել է Հայաստան և 2012 թվականին հիմնել KWISTY բրենդը։

«Ես ինձ համարում եմ շովինիստ, և դա չեմ թաքցնում։ Ափսոսում եմ իմ ստացած գիտելիքները կիրառել այլ երկրում, տալ օտարերկրացի երիտասարդներին։ Այդ իսկ պատճառով վերադարձա իմ հայրենիք, հիմնեցի KWISTY ստուդիոն, որ իր մեջ ներառում է բուտիկ, ատելյե և նորաձևության դպրոց։ Ուզում եմ կրթել հայ երիտասարդներին, որպեսզի դառնան ավելի ուժեղ, ճաշակով, ինքնավստահ։Ուզում եմ աջակցել այն երիտասարդներին, որոնք փորձում են իրենց քայլերն անել նորաձևության ոլորտում և տալ իմ առավելագույնը»,– պատմեց Քրիստինեն։

Դիզայները շեշտեց, որ կարևորում է հայկական բրենդի տարածումն այլ երկրներում։ «Իմ բոլոր հագուստների մեջ ասեղնագործված է Հայաստանի դրոշը։ Բոլոր տեղերում գրված է՝ Made in Armenia։ Բոլորը պետք է իմանան, որ KWISTY–ն հայկական բրենդ է, բայց եվրոպական ճաշակով։ Ռուսաստանում ինձ ասում էին՝ Դիզայներ եվրոպական կրթությամբ՝ հայկական արմատներով։  Ես ուզում եմ դա երևա ամեն տեղ։ Երբ Մոսկվայում էլ ցուցադրեցի իմ «Հայկական հոգի» հավաքածուն, որում ներկայացրել էի հայկական զարդանախշերը, հավաքածուն շատ լավ  վաճառք ունեցավ։ Դեկտեմբերի 10–ին սպասվում է մեր նոր fashion show–ն, որի ժամանակ այդ հավաքածուից որոշ օրինակներ ևս կցուցադրենք։ Դա իմ ամենասիրելի հավաքածուն է»,– ասաց նա։

Դիզայների մանկական հավաքածուն վաճառվում է Միլանում

Քրիստինեն ունի նաև մանկական հավաքածու, որն իր երեխաների անուններով է կոչել՝ MarkMari։ Այս հավաքածուն վաճառքի է ներկայացված Միլանում․ «Միլանում գործող մուլտիբրենդային խանութում տարբեր հավաքածուներ են ներկայացված, այդ թվում՝ MarkMari-ն։ Հետագայում մտադիր եմ այս բրենդը շատ հայտնի դարձնել։ Դեռ դրա ժամանակը չունեմ, բայց մենք, անպայման, զարգանալու ենք Փարիզում, Միլանում, Մոսկվայում, քանի որ ես ունեմ մասնագիտական բարձր որակի կրթություն։ Made in Armenia գրվածքով KWISTY բրենդը պետք է դառնա համաշխարհային։ Մտքերս այնքան շատ են, իսկ ժամանակը՝ քիչ»։

Մանկատան սաները՝ պոդյումում

2 երեխաների մայրիկն առանձին վերաբերմունք ունի մանկատան սաների հանդեպ։ Պարբերաբար նրանց այցելելուց բացի փորձում է այս ոլորտով հետաքրքրված երեխաների համար հարթակ ստեղծել։ Նորաձևության ցուցադրությունների ժամանակ քայլում են նաև մանկատան սաները, որոնց համար կազմակերպվում են դասընթացներ, կարվում է հագուստ։

KWISTY նորաձևության դպրոց սաներին տրվում են լավագույն հնարավորությունները

Անդրադառնալով KWISTY նորաձևության դպրոցին՝ Քրիստինեն ասաց, որ աշխատում են միջազգային ստանդարտներին համապատասխան։

«Դպրոցում գործում է 4 բաժին՝ մոդել, ֆոտոմոդել, ոճաբան և հագուստի դիզայներ։ Մեզ մոտ դասավանդող բոլոր մասնագետները վերապատրաստվել են արտերկրում։ Ես շատ եմ կարևորում կրթությունը և անհատական մոտեցումը երեխային։ Ունենք հոգեբաններ, որոնք անհրաժեշտության դեպքում աշխատում են երեխաների հետ, որպեսզի նրանք ազատվեն կոմպլեքսներից։ Ի դեպ, կարծրատիպ կա, թե այս ոլորտը երեխաներին շատ բան չի տալիս, իրականում ճիշտ հակառակն է։ Օրինակ՝ մոդելինգը երեխային տալիս է գեղեցիկ կեցվածք, կազմվածք։ Անցումային շրջանում երեխայի մոտ կարող են առաջանալ կեցվածքի խնդիրներ, որոնք մենք ուղղում ենք։ Մեր բոլոր մոդելների դեպքում հետևում ենք քաշին, սննդակարգին, իհարկե, առողջ ապրելակերպի, ոչ թե սովամահության շրջանակում։ Հագուստի դիզայներներին և ոճաբաններին սովորեցնում ենք գրագետ համադրել հագուստը, ստեղծել սեփական դիզայնը, կարել գեղեցիկ հագուստ։ Ի դեպ, սա շատ կարևոր որակ է սերմանում մարդու մեջ՝ սովորեցնելով ստեղծել, ոչ թե հետևել․ չէ՞ որ դիզայները ստեղծում է նորաձևություն, մյուսները հետևում են նորաձևությանը։ Հագուստի դիզայնը դասավանդում եմ ես՝ փոխանցելով Միլանում ստացածս գիտելիքները։ Ոճաբանությունը դասավանդում են մի քանի դասախոս, այդ թվում՝ ես։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր սաները ձևավորվեն որպես անհատ։ Ունենում ենք նաև մաստերկլասեր։ Վերջերս դպրոցում հյուրընկալել էինք Խորեն Լևոնյանին, որը մեր սաների հետ մոտ 2 ժամանոց հանդիպում ունեցավ, որից հատված էինք հրապարակել Ինստագրամի մեր էջում»,– ասաց Քրիստինան։

Դիզայները կարևորեց փաստը, որ իրենց սաները կարողանում են սովորել պրակտիկ․ դիզայներները սովորելու ընթացքում հնարավորություն ունեն կարելու լավագույն կարի մեքենաներով, մոդելները հնարավորություն են ստանում լինելու պոդյումում, քանի որ իրենք տարին 2 անգամ նորաձևության շոու են կազմակերպում, սաները հնարավորություն են ունենում նկարահանվելու իրենց ստեղծած Hello kids ամսագրում։

«Մեզ մոտ հնարավորությունները շատ են բոլոր մասնագիտացումների համար։ Ցավոք, հաճախ լինում է, երբ երիտասարդ դիզայներները պետական հաստատություններ ավարտելուց հետո գալիս են մեզ մոտ վերապատրաստվելու և դրանից հետո ավելի հեշտ են աշխատանք գտնում, քանի որ մինչև այդ չունեին կարի մեքենա և ունեին պրակտիկայի պակաս։ Մեզ մոտ նրանք հնարավորություն ունեն աշխատելու վերջին սերնդի կարի մեքենաներով։ Բացի այդ, ես ի սկզբանե կազմակերպում եմ, որպեսզի նրանք աշխատեն անվանի մարդկանց հետ և չունենան վախ, կաշկանդվածություն, պատրաստ լինեն մեծ ճանապարհի»։

KWISTY նորաձևության սրահ՝ միջազգային բոլոր ստանդարտներով

Քրիստինեն վերհիշեց, որ իր մեծ ճանապարհն սկսվել է երազանքից ու երազից․ «KWISTY–ն ստեղծվել է իմ երազում՝ բառիս ուղիղ ու անուղղակի իմաստով։ Լոգոն և անունը տեսել եմ իմ երազում։ Այն առաջինը քննարկեցի Գագա Ամատունու հետ, որը ժամանակին Երևանի գլխավոր դիզայներն էր։ KWISTY–ն միջին սեռացված անուն է, ինչը մեզ համար շատ կարևոր էր, քանի որ կարում ենք նաև տղամարդկանց կոստյումներ, ունենում ենք անհատական պատվերներ։ Բացի այդ, չէի ուզում նշել իմ անունը, քանի որ իմ հետևում պրոֆեսիոնալների թիմ է կանգնած։ Ճիշտ չէի համարում մի ամբողջ թիմի աշխատանք ներկայացնել միայն իմ անունով։ Այս դեպքում կիրառեցինք իմ անվան տառերը, բայց ոչ անունը»։

Համաշխարհային նորաձևության մեջ դիզայներների անբաժան մասնիկն է օծանելիքի արտադրությունը, քանի որ գեղեցիկը պետք է հաճելի բուրի։ Մնալով այս թրենդի մեջ՝ Քրիստնեն ստեղծել է նաև 2 բույր` Kwisty Magnet և Kwisty Exotic, որոնք արտադրվում են օծանելիքի մայրաքաղաքում՝ Գրասեում։