Միջազգային գիտաժողով՝ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարությունների համագործակցության շրջանակում դեկտեմբերի 6-ին Երևանում կանցկացնի միջազգային կոնֆերանս՝ «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներ» խորագրով:
Գիտաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը՝ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորությամբ: Պատվիրակությունը կլինի նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում՝ ներկա գտնվելու երկրաշարժի հետևանքների վերացման սցենարով միջազգային վարժանքին, որից հետո տեղի կունենա վարչության հերթական նիստը:
Դեկտեմբերի 7-ին հյուրերը կայցելեն Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու 1988թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: