Հնդկաստանում մարդկային դեմքով հորթ է ծնվել (Ֆոտո, տեսանյութ)
Հնդկաստանի Ութար-Պրադեշ քաղաքում մարդու դեմքով հորթ է ծնվել: Սակայն ծնվելուց մեկ ժամ անց կենդանին սատկել է, հայտնում է gogetnews.info-ն:
Կրոնական համայնքը սատկած հորթին դրել է ապակե դագաղի մեջ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան տեսնելու աստվածային էակին: 3 օր բոլորը կտեսնեն հորթին: Հետո կենդանուն կդիակիզեն և մոխիրը կդնեն տաճարում, որը մտադիր են կառուցել հորթի պատվին, որին համարում են հինդուսիտական Վիշնու աստծո վերամարմնավորումը:
Հիմա տեղի բնակիչների մեծ բազմություն է գնում սատկած կենդանուն տեսնելու, դագաղի մոտ ծաղիկներ և ծաղկաշղթաներ են դնում, աղոթում և խոնարհվում են կենդանու առաջ:
Շրջանի գլխավոր անասնաբույժ Աջայ Դեշմուքը նշում է, որ այդպիսի կենդանու ծնվելը կարելի է բացատրել գենի մուտացիայով, ինչի հետևանքով գանգի և դեմքի հյուսվածքների դեֆորմացիա է տեղի ունեցել:
Սակայն կրոնական համայնքները հավատում են, որ կենդանին Վիշնու աստծո վերամարմնավորումն է: Հինդուզիմի համաձայն՝ աստվածությունը 24 կերպարանք ունի: