Չեմպիոնների լիգայից հետո ավելի քան 1000 մարդ վիրավորվել է (լուսանկարներ)
Երեկ Սան Կարլո հրապարակում «Յուվենթուս»-ի ավելի քան 30 հազար երկրպագու հավաքվել էր՝ դիտելու Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղը: Ժամը 23:15 րոպեին, երբ իտալական արքայական ակումբը 3:1 հաշվով հաղթում էր «Յուվենթուս»-ին, երկրպագուները սկսել են վազվել, խուճապ է առաջացել:
Ինչպես հաղորդում է RT-ն, լարվածության արդյունքում ավելի քան 1000 մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել, տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» երեկ փայլուն հաղթանակ տարավ իտալական «Յուվենթուս»-ի դեմ խաղում` պահպանելով Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը: Խաղն ավարտվեց 4:1 հաշվով: