Կուզբասի ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ
Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Բելովո շրջանի «Լիստվյաժնայա» ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ երեք փրկարար, ևս երեքն անհայտ կորած են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած ողբերգական միջադեպից ընդհանուր առմամբ տուժել է 51 հոգի, որոնցից 39-ը հոսպիտալացվել են: Նրանցից չորսի վիճակը ծանր է:
Կուզբասի ածխահանքում ծխացման և պայթյունի մասին հաղորդումը ստացվել էր Երևանի ժամանակով՝ 17:08-ին, սակայն ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը հայտարարել է, որ ԱԻՆ-ը տվյալներ չունի «Լիստվյաժնայա» հանքում պայթյունի մասին:
Ավելին՝ այստեղ