Երկու խաղաղ բնակիչ է զոհվել Հոմս քաղաքին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով
Երկու խաղաղ բնակիչ սպանվել, ևս մի քաղաքացիական անձ եւ վեց զինվորական վիրավորվել են Իսրայելի հարվածի հետեւանքով, որը նա հասցրել է Հոմս քաղաքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:
«Ագրեսիան հանգեցրել է երկու քաղաքացիական անձանց զոհվելուն եւ եւս մի քաղաքացիական անձի լուրջ վիրավորվելուն, ինչպես նաեւ վեց զինծառայող վերքեր են ստացել, հասցվել Է նյութական վնաս»,-ասվում է հաղորդագրության մեջ: ՍԱՆԱ-ի տվյալներով՝ ավիահարվածները հասցվել են Բեյրութի հյուսիս-արեւելքից:
Ավելին՝ այստեղ