Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
Նոյեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:
Նշենք, որ 2021 թվականի հունվարի 11-ի՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ փոխվարչապետերի մակարդակով ստեղծված և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբում ռուսական կողմը ներկայացնում է Օվերչուկը: