Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Աղդամ
Ադրբեջանական մամուլում տարածված հրապարակումների համաձայն, Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աղդամ, որտեղ «ծանոթացել է ավերված Աղդամին», որից հետո նրան ներկայացվել է վերականգնման այն ծրագիրը, որը մշակվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել եւ լուսանկարներ հրապարակել Աղդամի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։