«Ո՞նց սաղիս կուտը տվիր խաբիր… կռուտիտի աստված․․․»․ ի՞նչ հարցեր են ուղղում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20։00-ին՝ ֆեյսբուքյան էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
«ԶԼՄ-ները և հ/կ-ները այսօր մինչև ժամը 20։00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին: Հարցուպատասխանի տևողությունը կլինի 1.5-2 ժամ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:
Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն այլևս սրտագին ու ջերմ զրույցներ չի ունենում «հպարտ» և ոչ այնքան հպարտ քաղաքացիների հետ, քանի որ «պարզ ու թափանցիկ» «լայվերով» չի ցուցադրում իր տունն ու կյանքը, քաղաքացիները որոշեցին իրենք սկսել այդ զրույցը հենց լրագրողներին ու ՀԿ-ներին ուղղված գրառման տակ:
Այսպիսով, օգտատերերը վարչապետին հարցնում են.
– Ե՞րբ ես չքվելու, ո՞նց սաղիս կուտը տվիր խաբիր… կռուտիտի աստված:
– Նիկոլ, ինչի՞ էս ազգը քեզ ինչ էր արել, ինչի՞:
– Ե՞րբ եք հրաժարական տալու ու կորեք ասպարեզից:
– Արդյոք դուք անձամբ ՀՀ-ը համարո՞ւմ եք անկախ պետություն:
– Իսկ անհայտ կորած զինվորների ծնողների հարցերին ե՞րբ եք պատասխանելու, թե՞ ձեր համար կարևորը ԶԼՄ-ներն են։
– Մինչև ե՞րբ պետք է ՀՀ քաղաքացին ապրի անորոշության, անճշտության, սեփական տանն անապահովության զգացումով:
– Ինչո՞վ են զբաղված ուժայինները. Բա լավ ե՞րբ են անցնելու գործին, օրենքի դիկտատուրան ե՞րբ է գործելու:
– Գ. Լուսավորիչ եկեղեցու կողքի այգին սարքելու տեղը, որ սահմանի զինվորի համար մի բան անեիք չէ՞ր լինի:
– Որ մի տարի պատերազմական երկրում պատգամավորներին պարգևավճար չտայիք, էդ գումարով էլի զինվորի համար մի բան անեիք, չէ՞ր լինի:
Շարունակությունը՝ այստեղ