Անահիտ Ավանեսյանի նոր հրամանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 11-ին նոր հրաման է ստորագրել, որում ասվում է․
1. «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) առանձնացված բաժանմունքում ծավալել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն՝ մինչև 16 մահճակալ (12՝ սոմատիկ, 4՝ վերակենդանացում):
2. Կազմակերպության տնօրեն Գոռ Ասատրյանին՝
1) Կազմակերպության առանձին բաժանմունքում կազմակերպել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը 2021 թվականի նոյեմբերի 11-ից,
2) սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները:
3. Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին՝ աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:
սահմանված կարգով իրականացնել Կազմակերպության կողմից կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ծառայությունների փոխհատուցումը ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն` պահպանման ծախսերով, փոխհատուցման համար հիմք ընդունելով Կազմակերպության կողմից հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացրած և սահմանված կարգով ներկայացրած բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների ծավալները փաստող փաստաթղթերը»։