ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Արցախում ռուսական խաղաղապահ ստորաբաժանման արագ արձագանքման խմբերը նորագույն БТР-82А զրահամեքենաներով և արդիականացված КамАЗ-ներով բազմակիլոմետրանոց երթ են անցկացրել դեպի Ասկերանի շրջան։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Պարեկային ծառայության ընթացքում խաղաղապահները վերահսկել են կրակի դադարեցման ռեժիմը, օդում տիրող իրավիճակը, ինչպես նաև անցկացրել են համապատասխան հարցումներ բնակիչների շրջանում։
Մանրամասները՝ տեսանյութում։