Պուտինի խնդրանքը Հայաստանին
ԼՐԱԳԻՐ / Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը դիմել է ֆորումին մասնակցող ամերիկացի բիզնեսմեններին, խնդրելով օգնել վերականգնել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները:
«Ես ձեզ խնդրում եմ Ռուսաստանի անունից եւ դիմում եմ ամերիկյան կողմին՝ օգնեք ԱՄՆ-ի նորընտիր նախագահին եւ նոր վարչակազմին»,-ասել է Պուտինը, ավելացնելով, որ միայն ԱՄՆ-ի հետ ամուր առեւտրական ներդրումային կապերը կարող են ռուս-ամերիկյան հարաբերությունները պաշտպանել քաղաքական կոնյունկտուրայի տատանումներից:
Պուտինի դիմումը ունի պատմական ենթատեքստ: Բանն այն է, որ ամերիկյան բիզնեսը վերջին հարյուրամյակում մի քանի անգամ օգնել է Ռուսաստանին՝ նոր տնտեսություն կառուցելու հարցում, այդ թվում խորհրդային իշխանության տարիներին: Օրինակ, անցյալ դարասկզբին, երբ ԱՄՆ-ն նույնիսկ չէր ճանաչել Խորհրդային պետությունը: Դա քիչ հայտնի փաստ է, սակայն ամերիկյան բիզնեսի օգնությամբ է Ռուսաստանը խուսափել տնտեսական փլուզումից:
շարունակությունը՝ կայքում