Սիսիանի ԲԿ զինծառայողի դի է տեղափոխվել
Մեր տեղեկություններով՝ Սիսիանի Բժշկական կենտրոն է տեղափոխվել այսօր զոհված զինծառայողներից մեկի դին։ Ըստ տեղեկությունների զինծառայողը գյումրեցի է։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Սիսիանի բժշկական կենտրոնից։ Ընդունարանի աշխատակցուհին մեզ փոխանցեց, որ հիվանդանոց տեղափոխված վիրավոր զինծառայողների եւ այլնի մասին որևէ ինֆորմացիա ինքը չի կարող տրամադրել։ Իսկ ով է իրավասու պատասխանել մեր հարցերին , աշխատակցուհին ասաց, որ միայն բժշկական հաստատության տնօրենը․ «Վաղը էս համարով զանգահարեք, գուցե կապվեք» ։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, 12 գերեվարված, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին: