Իշխանություններ ,ու՞մ վրա եք «մուննաթ» գալիս. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Իշխանություններ ,ու՞մ վրա եք «մուննաթ» գալիս։
Ձեր կապիտուլյանտ ղեկավարի միանձնյա որոշմամբ մեր զորքերը 2020-ի դեկտեմբերին նահանջեցին եւ թողեցին Սյունիքը պաշտպանող ռազմավարական բարձունքներ եւ դիրքեր։
Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը համարեցիք ադրբեջանական։
Խոնարհ «հարսի» նման համաձայնվեցիք ադրբեջանական մաքսակետերի տեղակայմանը Սյունիքում։
Հրաժարվեցիք պաշտպանել «Սեւ լճի 30 տոկոսը» ու հանձնեցիք թշնամուն։
Ձերբակալեցիք Սյունիքի ինքնապաշտպանության կազմակերպիչ համայնքապետերին։
Հայտարարեցիք դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու պատրաստակամության մասին։
Կառավարության նիստի ժամանակ օգտագործում էիք ադրբեջանական տեղանուններ ու ուրախանում «թուրքական դրական ազդակներից»։
Եվ վերջապես,պետության անվտանգությունն ամրապնդելու փոխարեն զբաղված էիք ընդդիմադիրների ձերբակալություններով ու սեփական զորախմբի ամրապնդմամբ։
Հիմա կապիտուլյանտն էլի մեղավորներ կնշանակի ու կհայտարարի թե «հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին» կամ «միջանցք»տրամադրելը արդեն մեր շահերից է բխում։
Աստված մեր նահատակների հոգին լուսավորի։