Դատավոր Օհանյանի 127 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը ավելի քան 127 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք Օհանյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես, Արթուր Օհանյանը հայտարարագրել է 40 միլիոն դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ: Նրա դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ և 5 հազար ամերիկյան դոլար: Հայտարարագրից իմանում ենք, որ դատավորը նախորդ տարի վաճառել է իր բնակարանը 29 միլիոն դրամով:
Նրա տարեկան եկամուտները ստացվել են 11 միլիոն 498 հազար դրամ աշխատավարձից, 9 միլիոն դրամ այլ եկամուտներից և ևս 9 միլիոն դրամ էլ ստացվել է բնամթերքի տեսքով:
Կինը՝ Տաթևիկ Օհանյանը, հայտարարագրել է 10 միլիոն դրամ և 32 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Նրա տարեկան եկամուտները ստացվել են 331 հազար դրամ աշխատավարձից և երեք տարբեր արտարժույթով ստացված նվիրատվություններից՝ հազար դոլարի, 4 հազար եվրոյի և 48 հազար 200 ռուբլու տեսքով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում