Փոկայում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել
Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում նոյեմբերի 15-ին, 260 ոչխարից գայլերը հոշոտել են մոտ 100-ին, կան նաև վիրավորներ։Ինչպես NOR ռադիոյին պատմել է Փոկա գյուղի բնակիչ Վահան Աղայանը՝ գիշատիչները հարձակվել են հոտի վրա առավոտյան ժամը 5-ի սահմաններում։ Ես հովիվ եմ, ոչխարներին պահում եմ ախոռում, գայլերը պատուհանը կոտրել, ներս են մտել և վնասել ոչխարներին։ Այս հոտը պատկանում է Գանձա, Փոկա, Արագյալ և Գորելովկա գյուղերի մոտ 20-30 ընտանիքի»:
Փոկա գյուղի բնակիչ Գեւորգ Քոսյանը նշել է, որ իրենք օգնություն են խնդրել գյուղի ներկայացուցչից, որ իրենց ինչ-որ կերպ օգնի.
Այս դեպքից ընդամենը մի քանի ժամ անց չորս գայլ հարձակվել են արոտավայրում գտնվող ոչխարի հոտի վրա, իրենց հետ տանելով ևս երկու ոչխարի։
Վերջին շրջանում հաճախակիացել են ոչխարների հոտի վրա գայլերի հարձակման դեպքերը։ Նշենք, որ սա Նինոծմինդայի շրջանում առաջին դեպքը չէ, երբ գայլերը հոշոտում են ոչխարներին։
Աղբյուրը՝ Nor.ge