Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Ազդարա՞ր, թե՞ «գործ տվող». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոռուպցիայի դեմ «անհաշտ պայքար» հռչակած Հայաստանի իշխանությունը նոր ճանապարհներ է որոնում կոռուպցիայի դեմ պայքարը հանրայնացնելու համար, որ այն ավելի հրապարակային ու տեսանելի լինի:

Ինչպես հայտնի է՝ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը վերափոխվում է հակակոռուպցիոն նոր մարմնի: Սրան զուգահեռ էլ իշխանությունը արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ձեռամբ փորձում է «ազդարարի» ինստիտուտ ներդնել: Ինչ է այն իրենից ներկայացնում. հանրության շրջանում այս համակարգը կարող է ընկալվել «գործ տվող» բնորոշմամբ: Ըստ այդմ՝ ազդարարը «սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ»:

Ըստ օրենքի հեղինակ Արփինե Հովհաննիսյանի՝ ազդարարման նպատակներն են՝բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը կամ հանրային շահերին ուղղված այլ վնասները, նվազեցնել և կանխարգելել կոռուպցիան, նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:

Ընդ որում՝ ազդարարի ինստիտուտը ներդրվում է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կազմակերպություններում՝ ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ:

Ազդարարը կարող է տեղեկություն ներկայացնել ինչպես իր անունից, այնպես էլ անանուն: Ըստ այդմ՝ ստեղծվում է միասնական էլեկտրոնային հարթակ, որը վարելու է ՀՀ կառավարությունը: Ասել է թե՝ կոռուպցիոն շարժերի մասին ողջ տեղեկությունը հավաքագրվելու է կառավարությունում ու այն վերահսկելու է կոռուպցիոն բնույթի տեղեկությունները: Այլ կերպ ասած՝ ստանձնելու է ԱԱԾ գործառույթ:

Օրենքով նաև պատիժներ է նախատեսվում ազդարարին կամ նրան փոխկապակցված անձին վնաս հասցնելու, նրա պաշտոնը իջեցնելու համար: Իսկ եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, հաղորդումը ստացած անձը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել դատախազությանը:

Կառավարության լիազոր մարմինը երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված անանուն յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը, անհրաժեշտության դեպքում համապատասխան ակտի ընդունումը և դրա փաստացի կատարումը:

Անանուն հաղորդումների ընդունման միասնական էլեկտրոնային հարթակը ստեղծվելու է մինչև 2018 թվականի հուլիսի 1–ը:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ կոռուպցիայի կանխարգելման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով առանցքային նշանակություն ունի օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորումը, կոռուպցիայի դեմ պայքարի կրթական և կանխարգելիչ գործառույթների իրականացումը: Բացի այդ, ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետ գործողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս օժտել կոռուպցիայի դեմ պայքարի հաջողելու համար անհրաժեշտ գործիքակազմ:

Մասնավորապես, որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք և կառուցակարգ՝ անհրաժեշտ է զարգացնել ազդարարման համակարգ և ստեղծել համապատասխան գործուն կառուցակարգեր:

Ըստ այդմ էլ՝ օրենքի հեղինակն առաջարկում է ներդնել ազդարարի ինստիտուտը. այլ հարց է՝ դա ինչպես կընկալվի հասարակության շրջանում ու ինչ արդյունավետություն կունենա կոռուպցիայի դեմ պայքարում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում