Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»
Регион

Միջադեպ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին. ադրբեջանական կողմը հաղորդում է 3 զինծառայողի վիրավորվելու մասին

Ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան՝ մի քաղաքացի պայթուցիկ է նետել Շուշիի անցակետի ուղղությամբ, հայտնում է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Միջադեպի հետևանքով այսօր առավոտյան մոտ 2 ժամ փակ է եղել Արցախը Հայաստանին կապող միակ՝ Ստեփանակերտ - Շուշի - Բերձոր ճանապարհը։ Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանի խոսքով՝ միջադեպից հետո ռուս խաղաղապահները ձերբակալել են նռնակ նետած Արցախի բնակիչ 46-ամյա Նորայր Միրզոյանին։

«Բարեբախտաբար, հայկական կողմը ոչ մի կորուստ չունի, հարցն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեի տիրույթում, մյուս մանրամասները, կարծում եմ, կհաղորդեն իրենք: Մանրամասներին տեղյակ չեմ, բայց ադրբեջանական կողմը այդտեղով անցնող հայկական մեքենաների ուղղությամբ միշտ էլ սադրում է՝ կա՛մ ծիծաղում են, կա՛մ ձեռքերով են ինչ-որ բաներ ցույց տալիս, և դա վիրավորական է մեզ համար: Այսինքն արժանապատվության հարց է այստեղ, և Նորայրն էլ փորձել է այդ տարբերակով լուծել իր վրեժը», - նշեց Թադևոսյանը:

Ադրբեջանի իրավապահների փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով ադրբեջանի ԶՈՒ երեք զինծառայող է վիրավորում ստացել: Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության և Ներքին գործերի նախարարության համատեղ հաղորդագրության, քննությունն իրականացվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչություն՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործման» մեղադրանքով:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել, որ նռնակ նետած քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, որտեղից իրեն փոխանցել են, որ Նորայր Միրզոյանը իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին:

Տեղեկությունը, թե նռնակ նետած քաղաքացին ազգակցական կապ ունի Շուշիի մոտակայքում ադրբեջանցի զինծառայողի կողմից օրեր առաջ սպանված 22-ամյա արցախցու հետ, պաշտոնական աղբյուրները չեն հաստատում։ «Նորայրը որևէ ազգակցական կապ չունի Մարտիկի հետ, պարզապես այդ հողի վրա է տեղի ունեցել ամեն ինչ, դրա համար ենթադրում եմ, որ եղբայրն է կամ բարեկամը, բայց, նախնական տվյալներով, իրենք ազգականներ չեն», - ասաց Հունան Թադևոսյանը:

Արդեն օրվա վերջում Արցախի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը՝ Նորայր Միրզոյանը գտնվում է Արցախի Քննչական կոմիտեում:

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հիշեցնում է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանական զինված ուժերի անպատիժ մնացած գործողություններն ու պնդում՝ ստեղծված իրավիճակը հենց դրա հետևանք է:

«Միջադեպերի կանխարգելման կամ նույնիսկ արձագանքման նորմալ մեխանիզմներ չկան մինչ այսօր: Ռուս խաղաղապահ առաքելությունը իր արձագանքների մեջ բավականին մեղմ է, ինչը լկտիացնում է ադրբեջանական կողմին: Հասարակության մոտ հուսահատության մթնոլորտ է ստեղծվում, իսկ հուսահատությունը ծնում է այսպիսի միջադեպեր», - ասաց քաղաքագետ:

Նոյեմբերի 8 -ին ադրբեջանցիները կրակ էին բացել Շուշիի մոտակա խաչմերուկում, Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ, 22-ամյա Մարտիկ Երեմյանը մահացել էր, ևս երեք հոգի էլ վնասվածքներով տեղափոխվել էր Ստեփանակերտի հիվանդանոց։ Մինչ այդ էլ հողագործական աշխատանքներ կատարելիս ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Արցախի Մարտակերտի շրջանում սպանվել էր արցախցի մի տրակտորիստ, ընդորում՝ սպանության պահին նրա կողքին նստած էր ռուս խաղաղապահներից մեկը։