Նյու Յորքում վաճառվել է Վան Գոգի ամենաթանկարժեք բնանկարը թղթի վրա
Վինսենթ Վան Գոգի (1853–1890) նկարը, որը գեղանկարիչը պատկերել էր ակվարելով թղթի վրա, նոյեմբերի 11-ին վաճառվել է Christie՚s աճուրդի տանկողմից Նյու Յորքում՝ 35,9 միլիոն դոլարով:
Ինչպես տեղեկացնում Է «Ռեգնում» գործակալությունը՝ հղում անելով աճուրդի տանը, այն նախատեսվում էր վաճառել 20-30 մլն դոլարով, սակայն նախնական գինը գերազանցվել է մոտ 6 մլն-ով: Ըստ աղբյուրի՝ այդպիսով, այն դարձել է Վան Գոգի՝ թղթի վրա պատկերված ամենաթանկարժեք բնանկարը:
Խոսքը «Խոտի դեզերը Պրովանսում» նկարի մասին է, որը Վան Գոգը նկարել է 1888 թվականին Առլում (Ֆրանսիայի հարավ) գտնվելու ժամանակ, որը տևել Է մեկ տարուց ավելի:
Այդ շրջանում ստեղծված որոշ նկարներ նկարիչը դասել Է իր լավագույն գործերի թվին: Վան Գոգի մահվանից հետո «Խոտի դեզերը Պրովանսում» նկարը ժառանգել է նրա եղբայր Թեոն: Այնուհետև ստեղծագործությունը փոխել Է մի քանի տերերի, ինչից հետո հայտնվել Է նացիստների ձեռքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի օկուպացման շրջանում: Այդ պահից նկարի գտնվելու տեղը մնացել է անհայտ մինչեւ 1970-ական թվականների վերջը, երբ Christie՚s աճուրդային տունն այն գնել է Միացյալ Նահանգերի ընկերությունից, որն զբաղվում է արվեստի ստեղծագործությունների վաճառքով։