Ակնհայտ է, որ Փաշինյանը խաբել է Մոսկվային. Դանիելյան
Ամսից ավել է անցել, ինչ Սերժ Սարգսյանն իր՝ արդեն հայտնի դարձած ելույթում ասել էր, որ շուտով պարզ կլինի, թե որ արտաքին ուժերին է խաբելու Փաշինյանը՝ ակնկալելով, որ այդ ուժերի կողմից ավելի օբյեկտիվ վերաբերմունքի կարժանանանք «մենք»: Այստեղ պետք է ասեմ, որ պարզ չի՝ մենք ասելով, Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացիների՞ս նկատի ուներ, թե՞ ՀՀԿ-ին, բայց դա այդքան էլ էական չէ:
Ահագին ժամանակ է անցել: Ակնհայտ է, որ Փաշինյանը խաբել է Մոսկվային: Ասել էր, որ ամեն ինչ կստորագրի, նույնիսկ օրն էին ֆիքսել, սա էլ խաբեց ու չգնաց: Հերիք չի՝ չի գնացել, հլա մի բան էլ հարցազրույց է տվել, որտեղ պարզ ասում է, որ նույնիսկ հին ստորագրածն ա գրեթե առոչինչ:
Հիմա շատ կուզեի իմանալ արդյո՞ք, օրինակ, Մոսկվան սկսել է ավելի օբյեկտիվ վերաբերվել մեզ, կամ գոնե ձեզ, պարո՛ն Սարգսյան: Տենաս փոշմանե՞լ է Մոսկվան, որ ապրիլյան պատերազմի 5րդ օրն է ձեր՝ հարձակման ենթարկված իրենց ռազմավարական դաշնակցի հետ կապ հաստատել: Միգուցե ապրիլյանի հողի վրա տեղի ունեցած ահաբեկչության փաստի՞ն են ավելի օբյեկտիվ սկսել վերաբերվել, գուցե այդ ահաբեկչությանը անթաքույց օժանդակած ռուսաստանաբնակ անձանց հանդե՞պ են սկսել ավելի օբյեկտիվ լինել: Գուցե այդ ամենի մեջ իր լուման ներդրած Սեյրան Օհանյանի հանդե՞պ են սկսել ավելի օբյեկտիվ լինել: Կամ ահաբեկչության արդյունքում վարչապետ դարձած Կարեն Կարապետյանին հանդե՞պ, ում դուք փոխանցեցինք իշխանությունը: Գուցե Փաշինյանի կյանքը փրկած Գասպարյան Օնիկի հանդե՞պ են այսուհետ ավելի օբյեկտիվ լինելու, կամ Փաշինյանին քաղաքական դաշտում վերակենդանացրած Քոչարյան Ռոբերտի հանդե՞պ են սկսել օբյեկտիվ լինել:
Թույլ տվեք ենթադրել, պարո՛ն նախագահ, որ իմ թվարկածից և ոչ մի բան տեղի չի ունեցել: Կենթադրեմ նաև,որ չի էլ ունենա, ու չի ունենա շատ պարզ պատճառով. իրենք գիտեն, որ ինչ էլ անեն կամ չանեն,հենց ձեր շրջապատի մեծ մասը միևնույն է երազելու է իրենց տակ պառկել՝ ինքնակամ արդարացնելով «մեր» հանդեպ ձեռնարկված յուրաքանչյուր ստորություն:
Ռուս խաղաղապահների կենցաղային կարիքների համար ջրագիծ տանող տղերքին գնդակահարած ադրբեջանցուն բան չի լինի, իսկ իր որդուն սպանելու համար ադրբեջանցիների վրա խլապուշկա գցածին ռուսները ձերբակալեցին: Սա է օբյեկտիվ իրականությունը: Այն օբյեկտիվ է, քանի որ Մոսկվան գիտի, որ Արցախում հերթ են կանգնած իրենց տակ պառկել ցանկացող «հայրենասերները»: Պետք եղավ՝ հենց հայերն էլ կդատեն իրենց հայրենակիցն ու կմեղադրեն ժողովրդին, որն, իբր թե, չկռվեց կամ, իբր թե, Նիկոլ ընտրեց...