Ադրբեջանը հայտարարել է՝ երեք մարդ է տուժել նռնակի պայթյունից
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում նռնակի նետման միջադեպի ժամանակ երեք մարդ է վիրավորվել: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ ադրբեջանցիների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել․ ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ չկան։